Ֆիլիպ Ռիքերը դարձել է Պետքարտուղարության ավագ խորհրդականը Կովկասում բանակցությունների գծով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, Վաշինգտոնից դիվանագետը կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։