Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային հացերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջիկա հանդիպումը կկայանա օգոստոսի վերջ:
Հիշեցնենք, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: