Մոսկվայում այսօր՝ օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նիստը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի և սահմանային անվտանգության դելիմիտացիայի հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով պետական հանձնաժողովի նախագահների՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Նիստից առաջ ՌԴ փոխվարչապետ հանդիպել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաեւի հետ, ողջունել հանձնաժողովների աշխատանքների շարունակությունը:
Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, մտքեր են փոխանակել հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ:
Հաստատվել է համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մոսկվայում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Գրիգորյանի ու Մուստաֆաևի հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։