Հայաստանում չկա որևէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ընդ որում, այդ սուբյեկտը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Սփյուռքում։ Այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով, ուժեղ և թույլ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է և այս հրապարակը։ Բոլոր նրանք, ովքեր իրենց քայլերով պառակտում են շարժումը, ջուր են լցնում Նիկոլի և Ալիևի ջրաղացին»,-հայտարարել է նա։
Նա կոչ արեց շարունակել պայքարը. «Չհանձնվե՛նք, չհուսահատվե՛նք, պաքարը պետք է շարունակենք»։