Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է հրապարակել գերատեսչության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի բանավիճելու առաջարկին
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Այսօր ավելի վաղ...