ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշել է, որ Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը սին որոշում է, որը նպատակ ունի խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։
Քննարկմանը հնչած ձևակերպումները, թե «տեղեկություններ գալիս են երկու կողմից էլ», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ մասին»,- գրել է Մնացականյանը։