ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին դեռ խոսք չի գնում։ Փոխանցում է Коммерсант-ը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել և որ երկու երկրների սահմանին դաշինքի ուժերն օգտագործելու մասին խոսք չկա։
Սիդորովը նաև հայտարարել է, որ իր գլխավորած խումբը Երևան կժամանի այսօր երեկոյան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ։
Անատոլի Սիդորովը հայտնել է, որ այցի արդյունքներով ՀԱՊԿ առաքելությունը զեկույց կներկայացնի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 13-ին կազմակերպության նիստում հանդես է եկել ՀԱՊԿ առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելու առաջարկով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: