ԱԽ ձևաչափով քննարկել ենք Հայաստանում Ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը և եկել այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստանում են առաջարկ մասնակցել երկրի պաշտպանությանը։
«Ովքեր ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական կարգով դիմել Զինվորական կոմիսարիատներ և խնդիրը կլուծվի։ Եռամսյա հավաքների գործընթացը ուժի մեջ է»,- ասաց նա։
Իր հերթին պաշտպանության նախարար Սուրեն Պաապիկյանը տեղեկացրեց, որ թե՛ աշխարհազորի մասին օրենքը, թե կառավարության ընդունած որոշումները եռամսյա հավաքների մասին և թե՛ Պաշտպանության մասին օրենքի 29-րդ հոդվածը հնարավորություն են տալիս կամավորագրվել, զինկոմիսարիատները նրանց կընդունեն և կտեղորոշեն ըստ վայրերի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։