Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակը համատեղ հաղորդագրության մեջ:
«Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը»-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։