ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրության և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։
Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։