Հայաստանի անկախության օրը մենք սգում ենք անցած շաբաթ ադրբեջանական զորքերի կողմից սպանված հայ զինվորների համար և արդարության ենք փնտրում տեղահանված և ահաբեկչության ենթարկված անձանց համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով ՀՀ անխակության օրվան։
«Այդ վայրագությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակ չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է այս առումով առաջ ընթանա»-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: