Սեպտեմբերի 22-ին հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
Ավելի շուտ ԶԼՄ-երում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Մայր Աթոռում կկայանա Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների հանդիպումը։ Հանդիպման առանցքում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների քննարկումն է։