ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։
Երևանի ավագանու 46 գրանցված անդամներից կողմ քվեարկեց 44-ը, ձեռնպահ՝ 2-ը։ Ընդդիմադիր «Լույս» և ԲՀԿ խմբակցությունները ևս կողմ քվեարկեցին։
Նշենք, որ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։ ՔՊ-ն հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։