Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշվում է, որ մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների առանձնազրույցը։