ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության շենքում մեծ հերթեր են, հարյուրավոր մարդիկ վաղ առավոտից այնտեղ են, որպեսզի կարողանան Հայասանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմում տալ, ինչպես նաև վերցնել արդեն պատրաստի անձնագրերը:
Armenia Today-ը փորձեց պարզել, թե ինչու են մարդիկ այդքան ակտիվ ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն և արդյոք նախատեսո՞ւմ են երկար ժամանակով հաստատվել մեր երկրում: Հետաքրքվեցինք նաև, թե արդյոք Հայաստան գալը կապվա՞ծ էր ՌԴ-ում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի հետ:
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, եկել եմ հայկական անձնագիր ստանալու, իմ ընտանիքը Ռուսաստանում է, երեք տղա ունեմ, իրենք չեն փախչում ոչ մի տեղ, սպասում են մինչև բերեն պավեստկեն տան, ես հենց այսօր էլ արդեն հետ եմ գնալու»,- ասաց հարցվածներից մեկը:
Կային նաև քաղաքացիներ, ովքեր եկել են Հայաստան՝ քաղաքացիություն ստանալու, սակայն դեռևս չեն պատրաստվում հաստատվել Հայաստռանում:
«Երկու տարի առաջ դիմում էի գրել, որ Հայաստանի քաղաքացիություն ստանամ, բայց Քովիդը սկսվեց ու չեկանք: Ամսի 19-ին եկել ենք, վաղը հետ ենք գնալու: Մեզ շատ դուր է գալիս Հայաստանը, բայց դեռ չենք պատրաստվում մնալ այստեղ, աշխատանքը դեռ այնտեղ է: Դեռ մի 2 տարի հետո նոր երևի հետ կգանք»,- ասաց մեր մեկ այլ զրուցակիցներից:
Մանրամասները՝ տեսանյութում: