Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը սոցիալական հարթակների իր էջերում հրապարակել է «Իշխանություն II» ֆիլմի պոստերը:
«Հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու Բոլորի մասին… Իշխանություն II, շուտով»,- լուսանկարին կից գրել է Մհեր Մկրտչյանը:
Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լևս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը և այլոք:
Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան բարձրացավ 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում: Այն ֆիլմ էր հեղափոխության, դրա քաղաքական հետևանքների ու պատերազմի ավերածությունների մասին: