Նիկոլ Փաշինյանն ու Ստանիսլավ Զասը հանդիպել են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը մանրամասն քննարկել են ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքը, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում իր առաքելության ընթացքում չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ում պարզաբանել էին, որ պատճառն այն էր, որ Փաշինյանն այդ ժամանակ գտնվում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Ստանիսլավ Զասը, այդուհանդերձ, Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Առաքելությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարների հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։