Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն: Այս մասին News. am-ի հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Նա նշել է, որ ԱԳՆ-ում նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ասել էր, թե այսպես կոչված «արևմտյան բազեների» այցելությունները ՀԱՊԿ երկրներ չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ սրում են դրանք։
«Բավական է միայն հիշել նրա այցը Թայվան, որից հետո տեղի ունեցավ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրում։ Այն մարդիկ, ովքեր եկել են, մասնավորապես, Երևան, բացարձակապես շահագրգռված չեն, որ մեր կազմակերպությունը լինի արդյունավետ։ Ավելին, նրանք ներկայացնում են այն երկրների մի ամբողջ ճամբար, որոնք նախկինում շահագրգռված էին, որպեսզի Խորհրդային Միության պարագծով գոյություն ունենան լարվածության մշտական օջախներ, իսկ այժմ՝ Ռուսաստանի պարագծով, որը նրանք դիտարկում են որպես գլխավոր հակառակորդ։ Ապավինել արտաքին հորեղբայրներին, մորաքույրներին հազիվ թե տեղին է»,- նշել էր նա:
Ավելի ուշ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս հայտարարությունը «վատ ու անտեղի» էր
անվանել:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ընթացում Փելոսին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։