ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
«Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- գրել է Արթենյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։