ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում: Այս մասին հայտնում է ԱԽ-ն:
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել էր Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: