«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով արժանահավատ աղբյուրին, հրապարակել է տեղեկություն, թե ինչ է ցանկանում Ադրբեջանը Հայաստանից։
«Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են.
1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,
3.Միջանցք Հայաստանի տարածքով,
4.Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),
5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»,- գրել է լրատվականը:
Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանի 5 առաջարկը ընդունել էր և այն լրացրել իր սեփական առաջարկներով, որոնք մինչ այժմ Բաքուն չի ընդունել: