ՀՀ պաշտպանության նախարարությանն 2022թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման համար ուղղվել է 1 805 մլն դրամ հատկացում: Որոշումը Կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 6-ի նիստում:
Բացի այդ՝ պաշտպանության նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածի համար ուղղվեց ևս 5,400,000.0 հազար դրամ:
Ուժային կառույցներին հատկացումներն այսպիսով չեն ավարտվում. 2,156,949.1 հազար դրամ ուղղվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ բնականոն գործունեության իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պաշտպանական բյուջեն աճել է 11%-ով և սահմանվել է մոտ 345 մլրդ դրամ: