«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվորեն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին, իսկ իշխող կուսակցության թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փաստորեն, վաղուց սկսել է նախընտրական քարոզարշավը՝ երևանցիների հետ հանդիպումների ձևաչափով, գրում է «Ժողովուրդ»-ը։
«Ընտրություններին դեռ բավական ժամանակ կա՝ մոտ մեկ տարի, բայց կուսակցությունն արդեն ակտիվորեն քննարկում է այն հարցը, թե ով է ղեկավարելու Ավինյանի նախընտրական շտաբը։ Ամենահավանական թեկնածուն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է»,- գրում է թերթը։
Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 22-ին Երևանի ավագանու նիստում ընտրվել է փոխքաղաքապետ։ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին։