Զորակոչը Հայաստանում անցկացվում է մարդու իիրավունքների կոպիտ խախտումներով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նշեց, որ այս մասին ահազանգեր են հնչել իր գլխավորած հանձնաժողով:
Նրա պնդմամբ՝ ծանուցումները ուղարկվում են, որից հետո հաջորդ օրն ևեթ պահանջում են քաղաքացուց ներկայանալ: Մինչ այդ ծանուցվողը հնարավորություն չի ունենում անգամ բուժզննում անցնել կամ կարգավորել իր տարրական կենցաղային գործերը:
«Այս գործընթացը պետք է անցկացվի մարդու իրավունքները չխախտելով և խիստ կազմակերպված»,- ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով մի շարք այլ հարցերի՝ Թովմասյանը նշեց նաև սահմանների կահավորման հարցը՝ շեշտելով, որ դրան պատշաճ ուշադրություն չի դրաձվում, մեր հայրենիքի դարպասները փակ չեն, իշխանությունները տարբեր պատճառներ կարող են բերել, սակայն ըստ պատգամավորի՝ գործ ունենք արդյունքի հետ, իսկ արդյունքը գոհացնող չեն, քանի անուր չեն սահմանները:
Մանրամասները՝ տեսանյութում: