Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում եմ գրել։
Նա Facebook-յան իր էջում հայտնել է, որ այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում։
«Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս տուն-քաղաքն է»,-նշել է նա։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ ղեկավարի պաշտոնում, ինչից հետո պատգամավորական նրա մանդատը փոխանցվել է ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարին։