ԵՄ-ն դիտորդներ կուղարկի հայ-ադրբեջանական սահման: Այս մասին հայտարարվեց Պրահայում կայացած քառակողմ հայնդիպումից հետո: Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե ի՞նչ են կարծում, արդյո՞ք դա հնարավորություն կտա լիցքաթափել սահմանային լարվածությունը և կանխել հետագա էսկալացիայի հնարավորությունը:
Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ առաքելությունը շատ բան չի փոխի, սահմաններին խաղաղություն չի բերի: Բայց կան նաև մարդիկ, ովքեր որոշ հույսեր կապում են այդ առաքելության հետ:
«Կարծում եմ այս կառույցը կամ ծրագիրը, ինչպես է ճիշտ ասել, չգիտեմ, կգործի, բայց ժամանակավորապե՛ս կգործի, հնարավորություն կտա՝ ամրապնդենք մեր սահմանները, հուսով եմ՝ որոշակի խաղաղաության կտա նաև, որ քաղաքական ծրագիր մշակենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: