Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երեւանի և Բաքվի հարաբերություններում, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։
Նա ընդգծել է Հարավային Կովկասի առանձնահատուկ նշանակությունն Իրանի համար։ «Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի զգայուն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ասել է Վելայաթին։
Ըստ Վելայաթիի, երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է, և «հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում ցանկացած երկրի կողմից առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և խրախուսում պատերազմներ»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը, ինչպես նաև ընդգծել է, որ իրանա-հայկական սահմանը պետք է մնա անփոփոխ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սեպտեմբերի 16-ին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Թուրիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կովկասում կայունությունը չափազանց կարևոր է Իրանի համար, իսկ սահմանների փոփոխությունը՝ անընդունելի։