Հոկտեմբերի 13-ին Հայաստան կժամանի Եվրոպական միության տեխնիկական խումբը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այսօր Երևան կժամանի Եվրոպական միության տեխնիկական խումբը՝ քննարկելու վայրերը և որոշելու այն չափորոշիչները, որոնց համաձայն պետք է տեղակայվի փաստահավաք առաքելությունը»,- ասել է փոխարտգործնախարարը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։