Առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ, ընդգծել է Սարգսյանը։
«Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»,- հայտնել է նա:
Սեպտեմբերի 17-19-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Երևանում կայացած ճեպազրույցում նա հայտարարել էր, որ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։