Եթե որևէ երկիր ցանկանա համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցի շուրջ և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, ապա ԱՄՆ-ն անշուշտ, կողջունի դա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սպառնալիքներ կան Երևանի և Բաքվի միջև գործընթացում։
Նա․ միևնույն ժամանակ, նշել է, որ ոչ մի ջանք չի տեսել Ռուսաստանի կողմից։
«Ռուս պաշտոնյաները քննադատում են Արևմուտքը և նրա միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցում: Երկու օր առաջ Զախարովան ասել էր, որ Արևմուտքը փորձում է փոխարինել իրենց կամ «գողանալ» նրանց միջնորդական ջանքերը»,- ասել է պաշտոնյան:
Պատելը հավելել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին որևէ տեղեկություն չունի։