Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։
Հավելենք, որ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քիչ անց հանդես կգան մամուլի ասուլիսով: