Գիտենք, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար ծանր ժամանակաշրջանում ենք եկել. մասնավորապես՝ հասկանում ենք, որ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել: Այս մասին ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:
Ինչպես Փրայսն ընդգծեց, ԱՄՆ-ն երկկուսակցական, երկպալատային ջանքեր է ներդնում մասնավորապես գերիների վերադարձի ուղղությամբ, Հայաստանի ինքնավար տարածք ներխուժման ուղղությամբ, որին դեմ են արտահայտվում, և կոչ անում, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր:
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ դեր ունի խաղալու նաև միջազգային գործընկերներին ուղղորդելու, կարգավորման լուծում ապահովելու համար»,- ասաց Փրայսը՝ ընդգծելով, որ ուշադրություն է դարձվել նաև ՀՀ ժողովրդավարության վրա, նաև այն հանձնառության վրա, որն ունի Հայաստանը դեպի ժողովրդավարություն:
Որպես ժողովրդավարության հիմնաքար Փրայսը նշեց ընտրությունները, սակայն ավելի կարևորեց ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում կատարվող իրադարձությունները, երբ փորձում են մարդկանց ցանկությունները փոխակերպել այն արժեքներին, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության ապահովման համար:
Փրայսը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների ներդրման մեջ մաս ունի նաև ԱՄՆ կոնգրեսը և այսօր իրենք վտանգ են տեսնում նաև իրենց ժողովրդավարության նկատմամբ: Սպառնալիք, որի առաջացման մասին չեն պատկերացրել անգամ, սակայն դրանք առաջացել են: