Ակնհայտ է, որ տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվում է՝ կապված Ռուսաստանի շուրջ իրադարձությունների հետ: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:
«Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, ինչպես եղել են: Վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ են տեղի ունենում մեր գործընկերների հետ մասնավորապես այն հարցում, թե ինչ հարաբերություններ կզարգանան, այդ թվում՝ նաև անվտանգային տիրույթում»,-ասել է Փրայսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստանում է: