Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկու երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովան յուրօրինակ հանգրվան: Այս մասին հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոփյանը:
Նա նշեց, որ այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյան և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Նախարարի խոսքով՝ Իրանի գլխավոր հյուպատոսության հինումն ու արդյունավետ գործուներությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:
«Հատկանշական է, որ այս արարողությունը տեղի է ունենում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում: Անցած 30 տարիներին մեր ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները, եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով:
Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար: Հավաստիացնում են, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը նշեց, որ Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է և լինելու է առանցքային գործընկեր: «Մեր փոխգործակցությունը ներառում է բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ, ամուր կապեր մի շարք ոլորտներում, որոնք ավելի կխորանան և որակական նոր շունչ կստատան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ: Վստահ եմ, որ այն մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողոցուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը»,- ասաց նախարարը:
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։