Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մհեր Գրիգորյանի գրասենյակի մամուլի խոսնակ Անի Բաբայանը։
Գրասենյակից նիստի օրակարգի մասին մանրամասներ չհայտնեցին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին կայացել է հանձնաժողովի 2-րդ նիստը, որտեղ կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, մտքեր են փոխանակել հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ: Հաստատվել է համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։