Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ուրբաթ օրը մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, նա ծրագրում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը կմասնակցի նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հայտնել են կազմակերպությունից։ Քննարկվելու են Հայաստանին օգնության միջոցները, ինչպես նաև սեպտեմբերի 15-ին ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։