Ասել, որ Հայաստանի սահմանը հայտնի չէ, թե որտեղով է անցնում, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ գոյություն չունի։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, և եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն։ Իհարկե, կա սահման և այդ սահմանը խախտված է։ Հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է, որ ՀՀ սահմանները «կարմիր գիծ» են մեր դաշնակիցների համար։ Երբ 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, մենք ասել ենք, որ «կարմիր գիծը» խախտվել է, և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն, մեզ ասել են, այո՛, բայց սահմանը դեմարկացված չէ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ երեկ ՀԱՊԿ նիստը եղել է դռնփակ, բայց որոշ տեղեկություններ հրապարակեց։ Նա արձանագրեց, որ երեկվա քննարկումը շատ բաց, անկեղծ քննարկում է եղել և բոլոր հարցերը ներկայացվել են։
«Մեզ ասում են, որ արևմտյան, ԵՄ դիտորդներ են եկել Հայաստան, այդ ո՞վ է հրավիրել իրենց։ Ասել եմ, որ ե՛ս եմ հրավիրել մեկ պարզ և մեկ բարդ պատճառով։ Պարզ պատճառը հետևյալն է, որ ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածությունների, պայմանագրերի, ադրբեջանական օկուպացիային՝ ՀԱՊԿ արձագանքը համարել եմ ոչ պատճաշ, և երկրորդը՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է հետևյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը և անձամբ ՀՀ վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորք են բերում ՀՀ և դրանով սպառնալիք ստեղծում Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը։ Եվրոպացի մեր գործընկերներն ասում են, որ դուք ժողովրդավար երկիր եք, խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչո՞ւ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար։ Ես ասացի, որ եթե մեր փաստարկները համոզիչ չեն, դիտորդական առաքելություն ուղարկեք և ինքներդ տեսեք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպում են արևմտյան երկրները։ «Դրանց էությունը հետևյալն է․ տարբերակներից մեկի համաձայն՝ եկեք հիմա Ղարաբաղի հարցի վրա շատ չկենտրոնանանք և այս վիճակը համարենք ինչ-որ ձևով ստատուս քվո և լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։ Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք լուծենք ԼՂ հարցը։ Հիմա հարց կարող է ծագել, թե այդ կողմերից ո՞րն է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, ցավոք, միջազգային հանրությունը, բոլոր պետություններն առանց բացառության Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մասին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հայտարարի։ Նա նշեց, որ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության շուրջ պայմանավորվածությունների երաշխավոր։ Դա կարող է լինել գերտերություն, որը կօգնի խաղաղության հասնելուն և կերաշխավորի պայմանավորվածությունների ի կատար ածմանը։
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել, որ ակնկալում է հաջորդ տարի...