Եթե ոչինչ չկարողանանք անել, գոնե հայ զինվորի համար խրամատ կփորենք։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ Ջերմուկի քաղաքապետարանն է հրավիրում խրամատ փորելու աշխատանքների։
«Լավ, սա պետություն է՞»,- ասաց Սաղաթելյանը՝ շարունակկելով․
«Զենք չունենք, բա ցեմենտ, ավազ, քլունք․․․չունենք՞։ Ամբողջ օրը հայտարարում եք՝ փողի հարց չկա։ Եթե փողի հարց չկա տարրական բանր ինչու չեք անում»,- հարցրեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ հայ զինվորը կպաշտպանի ՀՀ սահմանը, իսկ իրենք կլինեն հայ զինվորի թիկունքին։
«Կա՞ արդյոք աշխարհում մի պետություն, որի իշխանությունները հայտարարում են, որ չեն կարող պաշտպանել իրենց երկիրն ու ուզում են ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, պետություն»,- ասաց բանախոսը։
Սաղաթելյանը հարցնում է՝ ժամանակակից, աշխարհի ամենազարգացած, դեմոկրատ ո՞ր երկիրը բանակ չունի։ «Ամբողջ աշխարհը գնում է սպառազինությունների․ նոր աշխարհակարգ, նոր աշխարհքաղաքական դասավորություններ, էս մարդիկ մեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության՝ սերմանելով, թե մենք թույլ ենք, խեղճ ենք, ոչինչ ենք»,- նշեց նա՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը թույլ չէ, պարզապես իշխանության ղեկին թշնամու շահերի սպասարկու մի խունտա է։