Որքան գիտեմ՝ մեր աշխատավարձերը կրճատում՝ իրենց պարգևավճար են տալիս։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի նբերկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ դա ստեղծված իրավիճակում երկրորդական են համարում։
Սաղաթելյանը հստակեցրեց․ «Պարգևավճարներ չենք ստանում, աշխատավարձն էլ պահումներով ենք ստանում»։
Նա նշեց, որ այս իշխանությունները մինչև իշխանության գալը որևէ բարիք չեն ստեղծել, «նիսյայով պիվա խմողներ» են եղել, որոնց համար գումարը գերագույն արժեք կամ առաջնորդվելու մոտիվ է։
«127 գյուղ, 6 քաղաք, 10-յակ եկեղեցիներ, մանկապարտեզներ, այգիներ, գործարաններ թողել են թշնամուն, եկել են չգիտեմ ինչից են խոսում»,- ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ ընդդիմությունը տևական ժամանակ չի մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Նրանք երկար ժամանակ անց ներկայացել են միայն վերջին քառօրյայի հայտարարությունների ժամին, սակայն հաջորդող աշխատանքերին կրկին բացակայել են։
Այս թեմայով մի քանի անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմության պատգամավորները մանդատից զրկվելու ռիսկի են ենթարկում իրենց։