Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին և քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան: Գարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:
Նշենք, որ 2021-ին երկու երկրները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակվել։ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել։ Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումները: