ՀՀ ԱԳՆ-ն նպատակահարմար չի համարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները մեկնաբանելը: Այս մասին Armenia Today-ին ասաց նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Բելառուսի նախագահի՝ բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- պատասխանեց Հունանյանը՝ մեր հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն ներքաշվում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մեջ՝ դա անվանելով «խաղ»։ Նա նաև հայտնել էր, որ ՌԴ-ն միջամտում է խաղաղ գործընթացին ու այսքանը բավարար պետք է լինի կողմերի համար և կարիք չկա ՀԱՊԿ-ին ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: