ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ հարցեր։ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք տեղեկատվություն կլսենք միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման մասին»,- ասել է նա։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ նոյեմբերի 3-ին մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ նիստին։