ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի և որպես այնտեղ տեղի ունեցած հանրահավաքի շարունակություն:
«Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում: Հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ: Մի տեսակետի կողմնակիցն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ով ավարտված պատերազմը դատավճիռ է եւ հայ ժողովրդին առաջարկում են զրկանքների գնով գնալ խաղաղության հետեւից: Երկրորդ տեսակետը, որն առաջարկում են այլ ուժեր, այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել իրավիճակին»,- օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը:
ArmeniaToday-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով արդյոք գնալո՞ւ են ընդդիմության կազմակերպած հանրահավաքին:
Մանրամասները՝ տեսանյութում: