«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում վերահաշվարկի հետ կապված պատմությունից հետո կառավարությունը մտադիր է «մնաս բարով» ասել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, գրում է «Ժողովուրդ»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, և հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթևոսյանն ունենա:
«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձևով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթևոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել»,- գրում է աղբյուրը:
Ըստ հրապարակման՝ իշխող կուսակցությունը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը Համբարձումյանից պահանջելու է հրաժարականի դիմում գրել։
Հոկտեմբերի 29-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության ընտրությունը, կուսակցության հերթական համագումարի շրջանակում Վարչության նախագահ էր ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պաշտոնում փոխարինել է Սուրեն Պապիկյանին։
Մի քանի օր անց՝ վերահաշվարկի արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «դուրս էին մնացել» խորհրդի կազմից, նրանց տեղերը զբաղեցրել էին Առողջապահության նախարարության նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Արսենը Թորոսյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։