Այս հանրահավաքը շատ հստակ ուղերձ է արտաքին աշխարհին՝ մեր բարեկամներին, միջնորդներին և հարևաններին։ Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդներից, ԱԺ «Ժայաստան» խմբակցության պատգամավոր Իխան Սաղաթելյանը։
«Հայաստանը պատարաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը։ Հայաստանը պատրաստ է բարդ լուծումների, սակայն ոչ ազգային նվաստացումների կամ հայրենազրկման գնով։ Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից և իշխանափոխությունից հետո հայտարարվի առ ոչինչ։ Միջազգային հնարությունը պետք է լավ հասկանան, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողեը չէ»,-հայտարարեց նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Նշենք նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։