Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»,գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ 6-րդ համաժողովի ընթացքում տեղի ունեցած Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ: ՔՊ-ն հրապարակել էր վերահաշվարկի արդյունքում ձևավորված վարչության կազմը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՔՊ 6-րդ համաժողով: ՔՊ վարչության անդամների քվեարկությանը մասնակցել էր 1024 անձ, անվավեր էր ճանաչվել 53 քվաթերթիկ։