Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը»,-հայտնել է Հունանյանը։
Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին։
Ավելի ուշ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում ծրագրվում է քննարկել խաղաղության պայմանագիրը։