Հինգշաբթի օրը տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպումը կայացել է Սամարղանդում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։
«Հանդիպմանը ընդգծվել է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»,- ընդգծվում է տեղեկատվության մեջ։
Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակն ու անվտանգության հարցերը, մտքեր են փոխանակել Սոչիում կայացած հանդիպման արդյունքների շուրջ (հոկտեմբերի 31-ին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողով: