Վաշինգտոնի համար «բացարձակապես ակնհայտ է», որ Իրանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով իրանական կողմի վերջին հայտարարությունն այն մասին, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են Ադրբեջանի քաղաքացիներ։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կկարողանա՞ պաշտպանել Իրանի հարևաններին, եթե Թեհրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ, Փրայսը պատասխանել է. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և, ի վերջո, դիմակայելու ենք ապակայունացնող ազդեցությանը, որն Իրանն ունի ինչպես իր տարածաշրջանում, այնպես էլ, հնարավոր է, դրանից դուրս»:
Ավելի վաղ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահ-Չերախ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու կողմից։