2018թ. թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, որն իր ձայնը բարձրացրեց հանուն ժողովրդավարական արժեքների: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, այս մասին ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հեղափոխությունից հետո ժողովրդավարական արժեքները մեր հիմնական առաջնահերթությունն են. արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»: